close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայի տնտեսությունը կարանտինի պայմաններում կդիմանա ընդամենը 2 ամիս

Աշխարհ

28 Մարտի 2020, 12:23
 Գերմանիայի տնտեսությունը կարանտինի պայմաններում կդիմանա ընդամենը 2 ամիս

Գերմանիայի տնտեսությունը կարանտինի պայմաններում կդիմանա ընդամենը 2 ամիս. ըստ yerkir.am-ի`Mitteldeutsche Zeitung  թերթի հետ զրույցում ասել է Հալեի Լայբնիցի անվան տնտեսագիտական հետազոտությունների ինստիտւոտի նախագահ Ռայնտ Գրոպը:

Նրա խոսքով` ավելի երկարատև մեկուսացումը կհանգեցնի «դրամատիկ հետևանքների»: Տնտեսագետի կանխատեսումների համաձայն` դաշնային հանրապետության ՀՆԱ-ն ամեն ամիս կնվազի 3 տոկոսով:

Գրոպի կարծիքով` կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է ընթանա «ավելի խնայող միջոցառումներով»: «Ով առողջ է, պետք է աշխատի: Հիվանդները մնում են տանը: Իսկ ովքեր ռիսկի խմբերում են` 65 տարեկանից մեծ մարդիկ և ավելի վաղ տարբեր հիվանդություններ ունեցողները, պետք է առավելագույնս մեկուսացված լինեն»,- նշել է տնտեսագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica