Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամը կորոնավիրուսով է վարակվել
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամը կորոնավիրուսով է վարակվել. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ: