close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք. իրավիճակը` Հայաստանում

Առողջապահություն

28 Մարտի 2020, 10:56
 Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք. իրավիճակը` Հայաստանում

Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Այս մասին yerkir.am-ը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Այսպիսով` վարակվածների թիվն ավելացել է 43-ով:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

● մնացե'ք տանը,

● սահմանափակե'ք շփումները,

● հետևե'ք անձնական հիգիենային,

● հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

● հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

● շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

● գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

● եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

● պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,

● խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica