close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտածում եմ՝ ի՜նչ զուլումների միջով է անցել մեր սերունդը, իսկ դուք ասում եք՝ կորոնավիրուս․ Արթուր Խաչատրյան

Հասարակություն

27 Մարտի 2020, 23:09
 Մտածում եմ՝ ի՜նչ զուլումների միջով է անցել մեր սերունդը, իսկ դուք ասում եք՝ կորոնավիրուս․ Արթուր Խաչատրյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ
 
Սիրել հասցրեց, բայց.... Քանի օր է մտածում եմ ինչ զուլումների միջով է անցել մեր սերունդը:
 
— Да, были люди в наше время,
 
Не то, что нынешнее племя,
 
Богатыри — не вы,
 
Плохая им досталась доля.
 
1. Սովետի թվի դատարկ խանութներ, հերթեր, տակից ապրանք, տալոնով կարագ, շաքար, միս, պանիր, ծխախոտ,
 
2. Ղարաբաղյան շարժում, ցույցեր, նստացույցեր, գործադուլներ պիկետներ Սովետական տանկերի ու զինվորների ավտոմատների փողերի տակ: Սրանք 2018-ի ցույցերը չէին: Սովետը Թբիլիսիում ու Վիլնյուսում ցույց տվեց ինչի է ընդունակ,
 
3. 1988-ի երկրաշարժ, ավեր, մահեր, անտուն, ունեցվածքը կորցրած, կիսացնորված մարդիկ: Ազգային ու մարդկային ողբերգություն: 25.000 զոհ: Մի տեսակ հավատս չի գալիս: Թիվը շատ շուտ հայտարարեցին, իսկ զոհերի ամբողջական ցուցակը ոչ ոք չտեսավ Քանդվեց երկրի մեկ երրորդը,
 
4. Արցախյան պատերազմ: Ոչ մի ռացիոնալ բանականություն չի կարող բացատրել, թե ինչպես փոքր, շրջափակված, երկրաշարժից կիսավեր Հայաստանը հաղթեց իրեն բոլոր նյութական պարամետրերով գերազանցող Ադրբեջանին,
 
5. Ցուրտ ու մութ տարիներ: Սառը, ձյունառատ ձմեռներ: Լույս, գազ, ջուր օրերով ու շաբաթներով չէր լինում: Հացը՝ չեկով: Վերջին չեկը դեռ տանը պահում եմ: Դասեր մոմի ու նավթի լամպաների լույսի տակ: Լևի լույսեր, հատած ծառեր, վառարաններ բարձրահարկ շենքերում: Տրանսպորտ չկա, ուտելիք չկա, սպիտակ լոբի, բրինձ, մակարոն, սիգի տոլմա Նոր Տարվա սեղանին,
 
6. Սեփականաշնորհում, հզոր արդյունաբերական ու գիտական պոտենցիալի ոչնչացում, չուլկիի ցեխ Լազերային տեխնիկա ԳՀԻ-ում, թալան, սեփականաշնորհում, կրիմինալ ու կիսակրիմինալ բանդաներ, ունեցվածքի վերաբաշխում, սեղանիկներ, պուզատիներ, նոր հայեր ու աղքատացած հավասարներ,
 
7. Առաջին քաղաքական բանտարկյալները, քաղաքական սպանություններ, ձերբակալություններ, արգելված կուսակցություն ու լրատվամիջոցներ, ընտրությունների կեղծում, ժողովրդական պոռթկում, արյուն փողոցներում, հատուկ դրություն, կրիմինալի մուտքը խոշոր բիզնես ու քաղաքականություն,
 
Իսկ դուք ասում եք՝ կորոնավիրուս»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica