close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում

Հասարակություն

27 Մարտի 2020, 19:15
 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica