Պարենի շուկայում հնարավոր են դժվարություններ. ՄԱԿ
Տնտեսական

Երկրների մեկուսացումը և փոխադրումների սահմանափակումները կարող են հանգեցնել դժվարությունների պարենի շուկայում: Դա կապված է արդյունաբերության կանգնեցման, մատակարարումների խափանման հետ: Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ղեկավար Ցյույ Դունյույը. տեղեկացնում է yerkir.am-ը` Pravda.ru-ին հղումով:
«Ամենաշատը կտուժեն աղքատներն ու խոցելի խմբերը, և կառավարությունները պետք է ամրապնդեն սոցիալական պաշտպանության մեխանիզմները` պարենին նրանց հասանելիությունն ապահովելու համար»,- շեշտել է նա:
Ի դեպ, եվրոպացի ֆերմերները հայտարարել են, որ իրենք մտահոգված են բերքի հարցով. կորոնավիրուսի պատճառով այն հավաքող չկա: