close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+20°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն Մադուրոյի ձերբակալության համար 15 մլն դոլար գլխագին է սահմանել

Տարածաշրջան

27 Մարտի 2020, 14:34
 ԱՄՆ-ն Մադուրոյի ձերբակալության համար 15 մլն դոլար գլխագին է սահմանել

ԱՄՆ-ն 15 մլն. դոլար պարգևավճար է խոստանում այն տեղեկությունների համար, որոնք կբերեն Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը կամ հիմք կհանդիսանան նրա ձերբակալության համար։ Վաշինգտոնը նաև խոստացել է 10 մլն. դոլար Մադուրոյի կառավարության այլ ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկությունների համար. այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հաղորդագրության մեջ. հայտնում է  հայտնում է Yerkir.am-ը։

Մադուրոյի իշխանության ներկայացուցիչներից են Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դյոսդադո Կաբելյոն, հետախուզության նախկին պետ Ուգո Կարվախալեն, բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Կլիվերե Անտոնիո Ալկալե Կորդոնեսեն և նախագահի տնտեսական և ֆինանսական հարցերով փոխնախագահ Թարեքե Էլ-Այսսամին։ Նշվում է, որ այս անձինք խախտել են հասարակական վստահությունը, զբաղվել թմրանյութերի արտահանմամբ և այլն։ ԱՄՆ-ն ավելի վաղ Մադուրոյին մեղադրել էր նարկոահաբեկչությանը ներգրավված լինելու մեջ։

Իր հերթին Վենեսուելայի ԱԳՆ-ն նշում է, որ ԱՄՆ այս որոշումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն հուսահատության մեջ է Վենեսուելայի իշխանությունների դեմ պայքարում։

Վենեսուելայում իրավիճակը սրվել էր 2019 թ. հունվարի 23-ից, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում՝ խորհրդարանի նախագահի պաշտոնի նշանակվելը չեղյալ էր հայտարարվել Գերագույն դատարանի կողմից, իրեն հռչակեց երկրի նախագահ։ Գուայդոյի լիազորությունները ճանաչվեց ԱՄՆ-ի, Լիմայի խմբի պետությունների (բացառությամբ Մեքսիկայի), ամերիկյան պետությունների կազմակերպության և ԵՄ անդամ երկրների մեծ մասի կողմից։ Մադուրոն դա պետական հեղաշրջման փորձ որակեց և խզեց ԱՄՆ հետ դիվանագիտական կապերը։ Մադուրոյի օրինական իշխանությունը ճանաչում են ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը, Թուրքիան, Կուբան և այլք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica