close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրան ու՞ր եք բերել առաջին պլան և… պարգևատրում

Խմբագրի անկյուն

27 Մարտի 2020, 13:37
 Դրան ու՞ր եք բերել առաջին պլան և… պարգևատրում

Yerkir.am-ն անդրադարձել էր Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված  հայհոյախառն գրառմանը  և  հանրության բուռն արձագանքին։ Ըստ դիմատետրի՝ ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (ենթադրելի է՝ խոսքը անդամության մասին է), ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում։

Չնայած իշխանական շրջանակները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, համառորեն չեն ուզում հանրայնացնել, թե ԱԺ-ում ինչ պաշտոնի է «հայհոյանքների քերթողահայր» իրենց թիմակից – ընկերը, այդուհանդերձ, այսօր պարզեցինք, որ նա ունի հայեցողական պաշտոն և աշխատում է որպես պատգամավորի օգնական, և նրա անունը ներառված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, տվյալ ստորագրությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար հանդես եկած Լենա Նազարյանի 13.07.2019 թ. թիվ Կ-216-Ա կարգադրության ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողների ցուցակը ներկայացնող հավելվածում ։ 

Ավելին, ըստ «Պարգևատրելու մասին» ՀՀ ԱԺ նախագահի 2019 թ. տարեվերջյան (հրապարակվել է` 05.12.2019 թ.) կարգադրության՝ վերջինս պարգևատրվել է աշխատավարձի 10 %-ի չափով։ 

Թե Հրաչյա Հարությունյանը ո՞ր պատգամավորին է ուսուցանում «հայհոյանքների արվեստը»՝ առայժմ մեզ չհաջողվեց պարզել, սակայն, դա էլ կպարզենք. մախաթը պարկում չես թաքցնի։

Արդեն մի բան հստակ է՝ հանրության միջոցներից, այդ թվում՝ իշխանություններին քննադատողների կողմից վճարված հարկերից, սնվող սույն պարոնը վճարվում է կոնկրետ մի բանի՝ ընդդիմադիր շրջանակներին ամենավերջին բառերով հայհոյելու, ծաղրելու և անվանարկելու համար։ Ավելին՝ «լավ աշխատանքի», այն է՝ առավել լկտի կերպով հայհոյելու համար, նա տարեվերջին պարգևատրվել է Արարատ Միրզոյանի կողմից։ 

Համատեղելի՞ է, արդյոք, «հայհոյանքների դարբին» Հրաչյա Հարությունյանի պաշտոնը ՀՀ ԱԺ-ի հետ. բնականաբար՝ ոչ։ Հետևաբար՝ նման վարքագծի տեր անձինք պետք է ոչ թե երևան առաջին պլանում, այլ անհապաղ պետք է հեռացվեն ԱԺ-ից։ 

Փաստորեն՝ եթե մարդիկ հիմնականում մտահոգված են «ֆեյքերի ՊՈԱԿ» հայտնի անվամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայհոյանք տարածող գաղտնի աշխատակիցների գոյությամբ, ապա ԱԺ-ում այդ ամենն «ազնվորեն» արվում է օրը ցերեկով, ամենքի աչքի առաջ և կրկին պետբյուջեի հաշվին, սակայն այս անգամ՝ «պատգամավորների օգնական» հաստիքների ներքո։  

Բնականաբար՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ահռելի գումարի (կազմել է 890.699.308 դրամ կամ շուրջ 1 մլն. 865 հազար դոլար) առյուծի բաժինը ուղղվել է հենց նման բարոյազուրկ և մատաղ սերնդի համար ծայրաստիճան վնասակար վարքագծի տեր անձանց՝ «հանրությանը հայհոյելու գործում ունեցած զգալի ավանդի համար»։    

 Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica