close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիան մեղադրել է Թուրքիային՝ 600.000 մարդկանց խմելու ջուրը կտրելու մեջ

Տարածաշրջան

27 Մարտի 2020, 13:11
 Սիրիան մեղադրել է Թուրքիային՝ 600.000 մարդկանց խմելու ջուրը կտրելու մեջ

Սիրիայի ԱԳՆ-ն երկու նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջով, որպեսզի ճնշում գործադրեն Անկարայի վրա Սիրիայի Հասեքեի շրջանի ավելի քան 600 հազար բնակչության խմելու ջուրը արգելափակելու համար. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ SANA գործակալության հղումով։

«Թուրքիայի օկուպացիոն ուժերը և ահաբեկիչները շարունակում են իրենք հանցավոր գործողությունները Հասեքե քաղաքի և նրա շրջակայքի բնակչության նկատմամբ։ Թուրքական ռեժիմն արդեն երրորդ օրն է շարունակում է արգելափակել խմելու ջրի մատակարարումը։ Դա հանգեցրել է նրան, որ ավելի քան 600 հազար մարդ, որում մեծամասնություն են կազմում կանայք ու երեխաները, զրկվեն ջրից։ Ուլյուք ջրային կայանն այս պահին միակ ջրի աղբյուրն է», - նշվում է նամակում։

Սիրիայի ղեկավարությունը ՄԱԿ-ից պահանջում է քննադատել Թուրքիային հանցավոր գործողությունների համար և ստիպել դադարեցնել միջազգային նորմերի խախտումը։

Սիրիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Թուրքիան ոչ առաջին անգամ է նման գործողություն իրականացնում՝ Սիրիայում սեփական նպատակներին հասնելու համար։ Այսպես, թուրքական բանակը 2019 թ. հոկտեմբերին հարձակվել էր Ուլյուք կայանի վրա և  վնաս հասցրել նրա ենթակառուցվածքներին. հայտնում է Yerkir.am-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica