ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևաբերդի ջրամբարում ձկները մասայաբար սատկել են. Ահազանգ
Հասարակություն

Ձկների մասսայական անկման դեպք է գրանցվել Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարում: Այս մասին տեղեկությունը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Տիգրան Առաքելյանն ու տեսանյութ հրապարակել՝ խնդրի վրա հրավիրելով բնապահպանների և իրավապահների ուշադրությունը:
Տիգրան Առաքելյանի գրառմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը գրել է. «Շնորհակալություն խնդրի մասին բարձրաձայնելու համար։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը շրջակա միջավայրի նախարարությունը փոխանցել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդեն զբաղվում են խնդրով»։