close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Արցախ

26 Մարտի 2020, 20:12
 Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Մենք ամենօրյա կապի մեջ ենք ԱՀ առողջապահության նախարարի հետ՝ Նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու առումով: Այս մասին այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկումները հուսադրող էին ոչ միայն իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու առումով, այլև իրավական դաշտում ունեցած հնարավորությունների և կանխարգելիչ միջոցառումների անցակցման ուղղությամբ:

«Մենք ներկայումս չունենք այն նախադրյալները, որ իրավական կարգավորումները տանենք դեպի արտակարգ դրություն: Իհարկե, մենք հաշվարկել ենք բոլոր քայլերը, և, կարծում եմ, այն մոտեցումները, որոնք տեղեկատվական դաշտում փորձում են ուղղորդումներ մտցնել և բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ստեղծել, անհիմն են: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է իր պատասխանատվության չափաբաժինը: Պետք է քաղաքական համակարգում՝ կուսակցությունների, իշխանության և հասարակական դաշտի միջև, լինի երկխոսություն: Բոլոր այն փաստերը, որոնք ներկայացվեցին հանդիպմանը, հուսադրող են: Վստահ ենք, որ գործադիրը բավարար պայմաններ կստեղծի համապետական ընտրություններն անցկացնելու համար»,-մասնավորապես ասել է Դ. Իշխանյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica