close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացու համար սահմանվելու են 0 տոկոս տոկոսադրույքներ․ զարգացման ծրագրեր՝ գյուղատնտեսության ոլորտում

Տնտեսական

26 Մարտի 2020, 20:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացու համար սահմանվելու են 0 տոկոս տոկոսադրույքներ․ զարգացման ծրագրեր՝ գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում գործարկել է ամբողջական շղթա՝ սկսած փոքր ֆերմերներից մինչև վերամշակողներ և արտահանողներ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս ծրագրերով գյուղացու համար սահմանվելու են 0 տոկոս տոկոսադրույքներ։

Առաջին փաթեթը միկրովարկերն են՝ 0-1 միլիոն դրամ, որոնք տրամադրվելու են 0 տոկոս տոկոսադրույքով։

«Բանկը արտոնյալ ժամկետ է սահմանում մինչև 9 ամիս, ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսությունում, իրականացնել հողի մշակման աշխատանքները, 9 ամիս հետո, երբ արդեն բերքի է գալիս և բերքը կարող է վաճառել ու գումար ունենալ, նոր սկսում է մարումը։ Մարման ժամկետը մինչև 2 տարի է»,-ծրագիրը ներկանացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Լինելու են նաև առավել նպատակային՝ 3-12 միլիոն դրամանոց վարկատեսակներ՝ մինչև 5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 12 ամիս։

Վարկատեսակներ են մշակվել նաև ավելի թիրախային այն ճյուղերի համար, որոնք շահութաբեր և արդյունավետ ուղղություններ են․ ինտենսիվ այգիների հիմնում, ջերմոցաշինություն, խելացի անասնաշենքեր։

Արման Խոջոյանի համոզմամբ՝ ինտենսիվ այգների ծրագիրը շատ լավ առիթ է, որ չմշակվող այգիները սկսեն մշակվել։

Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ֆերմերի, որ 0,5-ից մինչև 100 հա այգեհիմնման աշխատանք տանի։ Ընդհանուր բյուջեն յուրաքանչյուր վարկառուի համար սահմանվում է 2,5 միլիարդ դրամ։

«Ձեռք ես բերում տնկանյութ, որը հավաստագրված է, ունի բուսասանիտարական անձնագիր, այգեհիմնման աշխատանքներ ես կատարում և 5 տարի ոչ մի տոկոս, ոչ մի մայր գումար չես վճարում։ Ինտենսիվ այգիները երկրորդ տարուց բերքի են գալիս։ 5 տարի հետո մարումն սկսելու տարմաբանությունն այն է, որ ասում ենք՝ եթե վարկ ես վերցնում, ապա ոչ միայն տնկանյութի համար, այլև առաջին տարվա խնամքի ողջ ծախսերը պետք է հոգաս։ Երկրորդ տարում ստանում ես որոշակի բերք, որն իրացնում ես, ստանում որոշակի եկամուտ և ապահովում քո երկրորդ տարվա այգու խնամքի միջոցառումները։ Երրորդ տարում սկսում ես ամբողջությամբ ստանալ բերքը։ Մեր հաշվարկով՝ նման այգեհիմնման աշխատանքների ժամանակ այն գումարը, որը ներդրեցիր տվյալ գործի մեջ, հետ ստանալու այսպես՝ եթե 3-րդ տարուց սկսած դու արդեն գումար ես գեներացնում, 5-րդ տարում դու արդեն պատրաստ ես լինում քո վարկի ամբողջ գումարը մարես»,-ծրագրի տրամաբանությունը պարզաբանեց Արման Խոջոյանը։

Նա ընդգծեց ևս մեկ անգամ՝ 0 տոկոս տոկոսադրույքով, 5 տարի արտոնյալ ժամկետով, յուրաքանչյուր վարկառուին մինչը 2,5 միլիարդ դրամով կտրամադրվի այս վարկատեսակը։

Այգու հիմնումը, սակայն, նաև ոռոգման արդիական համակարգ է պահանջում․ սա արդեն ուրիշ գործիք է՝ մինչև 150 միլիոն դրամ,  3 տարի ժամկետով և 6 ամիս արտոնյալ ժամկետով։

Փաթեթի հաջորդ բաղադրիչը այգու ապահովությունն է ռիսկերից․ «Մարդը եթե հիմնում է այգի, գումար է ծախսում, մտածում է՝ եթե կարկուտ գա, դա մեծ ռիսկ է։ Պետությունը 2 տարբերակ է առաջարկում՝ աշարհում հայտնի հակակարտային ցանցերը, որոնց համար մենք քեզ էլի տալիս ենք 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորում 0,5-10 հա տարածքի համար, արտոնյալ ժամկետը մինչև 1 տարի, դու դա կարող ես օգտագործել 7 տարի։ Եթե չես ուզում կարկտապաշտպան ցանց, պետությունը առաջակում է ապահովագրության իր գործիքը, դու կարող ես կարկտի ռիսկը ապահովագրես, որ մեղմես հնարավոր կորուստները»։

Հաջորդ փուլը արտադրված միրգ-բանջարեղենի վերամշակումն է․ մթերման հումքի համար մինչև 1,8 միլիարդ դրամ է տրամադրվելու՝ 0 տոկոս տոկոսադրույքով, նախկինից ավելի երկար մարման ժամկետով։

Ավելացում է կատարվել նաև լիզինգի ծրագրում․ բացի գյուղտեխնիկայից գրավի առարկա կարող են լինել ջերմոցները, սառնարանները և պահեստային  տնտեսությունները։

Արման Խոջոյանը բացատրեց ինչ է լիզինգը․ «Եթե վարկի համար դիմում ես բանկին, այն  երաշխավորություն է պահանջում գրավի տեսքով։ Լիզինգի դեպքում այն պրոդուկտը, որն անում ես, ինքն արդեն գրավի առարկա է դառնում»։

Այս ծրագրով նախատեսվում է մինչև 450 միլիոն դրամ, մարման ժամկետը 8 տարի, 6 ամիս արտոնյալ ժամկետ, 0 տոկոս տոկոսադրույք։

«Մենք ցանկանում ենք, որ մեր գյուղատնտեսությունը դառնա պլանավորված բիզնես»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսնյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica