close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+21°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք՝ 1 մահվան ելքով. Meydan

Տարածաշրջան

26 Մարտի 2020, 16:05
 Ադրբեջանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք՝ 1 մահվան  ելքով. Meydan

Ադրբեջանում մեկ օրում միանգամից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք, մեկ հոգի էլ մահացել է։ Այս մասին  հաղորդում է Ադրբեջանի Նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տարածած հայտարարության մեջ. հաղորդում է Meydan TV-ին։

Նշվում է, որ մարտի 12-ին Թուրքիայից ժամանած ադրբեջանցին՝ ծնված 1961 թ., բարձր ջերմությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա մոտ հայտաբերվել է քրոնիկ բրոնխիտ, իսկ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։

Ադրբեջանում մարտի 24-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Արգելվել է 65-ից բարձր անձանց փողոց դուրս գալը։

Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում գրանցվել է վարակման 122 դեպք՝ 3 մահվան ելքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica