close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. Reuters

Աշխարհ

26 Մարտի 2020, 14:38
 Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. Reuters

Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. գրում է Reuters-ը՝ նշելով, որ Ճապոնիայում մեկ օրում գրանցվել է ավելի քան 45 մահ. հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ գործակալության՝ մարտի 26-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1314 դեպք:

«Ես ասել եմ վարչապետ Աբեին, որ կորոնավիրուսի լայն տարածման բարձր ռիսկ կա»,- հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն Սինձո Աբեի և էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիսիմուրայի հետ հանդիպումից հետո:

Հավելվում է՝  հիվանդության՝ լուրջ վտանգ ներկայացնելու և տնտեսության վրա ազդելու պարագայում վարչապետը երկրում հնարավոր է, որ արտակարգ դրություն մտցնի։ 

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվն ողջ աշխարհում հասել է 435 036-ի, այդ թվում՝ 21 295-ը՝ մահվան և 114 642 ապաքինման դեպքերով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica