close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2 տրիլիոն դոլար՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով աշխատանքի չգնացողներին և տարբեր բիզնեսներին. Reuters

Աշխարհ

26 Մարտի 2020, 12:47
 2 տրիլիոն դոլար՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով աշխատանքի չգնացողներին և տարբեր բիզնեսներին. Reuters

ԱՄՆ սենատը միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ 2 տրիլիոն դոլար է տրամադրվելու կորոնավիրուսի պատճառով աշխատանքի չգնացողներին և տարբեր բիզնեսներին. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters լրատվական գործակալությանը հղումով։

Նշվում է՝ այդ գումարից միլիարդավոր դոլարներ տրամադրվելու են անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը:

Հավելվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ստորագրել օրինագիծը՝ իր աշխատանքային սեղանին հասնելուն պես։

Նման մեծածավալ ու մասշտաբային օրինագիծը երբևէ Կոնգրեսի կողմից հաստատված ամենախոշոր տնտեսական օժանդակությունն է: 2 տրիլիոն դոլարից 500 մլրդը կուղղվի կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, միաժամանակ ամերիկյան միլիոնավոր ընտանիքներ կստանան յուրաքանչուրը 3000-ական դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica