close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+12°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն կդադարեցնի կանոնավոր և չարթերային չվերթներն այլ երկրների հետ. ՏԱՍՍ

Աշխարհ

26 Մարտի 2020, 11:49
 ՌԴ-ն կդադարեցնի կանոնավոր և չարթերային չվերթներն այլ երկրների հետ. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնության գործադիր մարմինը՝ կառավարությունը, հրահանգ է տվել «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո, հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։

Նշվում է՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը և արտգործնախարարությունը նախագիծ կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու նպատակով` պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավման միջոցով։

Գործադիրը տրանսպորտի նախարարությանն ու «Ռոսավիացիա»-ին հանձնարարություն է տվել առ այն, որ կազմակերպեն մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica