close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն. սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է». Գեւորգ Պետրոսյան

Քաղաքական

26 Մարտի 2020, 11:20
 «Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն. սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է». Գեւորգ Պետրոսյան

Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է.

«Սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է...

Օրավարձով աշխատողներ՝

Վարորդներ.

Վաճառողներ.

Երաժիշտներ.

Տնային աշխատողներ.

Մատուցողներ.

Դայակներ.

Հը, էլի թվարկե՞մ...

Ու էս մարդիկ, որպես հպարտ քաղաքացիներ, ո՞նց պետք է հոգան իրենց ընտանիքների խնդիրները.

Ազգային ժողովի ամբիոնից հնչող հոխորտանքներո՞վ, թե՞ փողոցներում կայանած BTR-ների տեսարաններով...

Ծաղրն էլ սահման ունի, ամոթ է»:

Հիշեցնենք, որ երեկ Ժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. « Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ  Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի: Կա գրանցված աշխատող, եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ պետք է աշխատանքը եւ եկամուտը գրանցվի:

Մյուս կողմից էլ, օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար քայլեր անել»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica