close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին․ ԱԺ թեժ նիստի հետքերով. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

26 Մարտի 2020, 09:06
 Միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին․ ԱԺ թեժ նիստի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին:

Երեկ ԱԺ նիստը թեժ էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացի իր վրդովմունքը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարատեսակ հարցադրումներով, նույնաբովանդակ խնդիրների մասին խոսեցին, առանց հստակ լուծումների բանալիները մատնանշելու առողջապահության նախարարից պահանջում էին աշխարհում կիրառվող ռապիդ թեսթեր:

Իշխանական պատգամավորները լուռ էին, ԱԺ ղեկավարությունը հանդարտեցնող տակտիկա էր բռնել, եւ այս խառնիճաղանջ ու հախուռն «արտակարգ» մթնոլորտում միակ շնորհակալությունը ԱԺ-ում բաժին հասավ Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանից՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար:

Իսկ, ընդհանուր առմամբ, եթե բնութագրելու լինենք, պետք է նկատել, որ պատգամավորների հարցերը կրկնվում էին. այն, ինչ հարցնում էին արտակարգ դրություն հայտարարելու օրը հրավիրված նիստի ժամանակ, երեկ խմբագրված կամ վերախմբագրված էին հնչում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica