close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշորացման նոր ալիք է սպասվում. խորհրդային շրջաններին վերադարձ կլինի՞. «Փաստ»

Մամուլի տեսություն

26 Մարտի 2020, 09:04
 Խոշորացման նոր ալիք է սպասվում. խորհրդային շրջաններին վերադարձ կլինի՞. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից ավելի լայն կիրառում ստացավ։ Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռեւս վերջնական փուլում չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող եւս 20 համայնքի մասին է։ 

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաեւ խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաեւ մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը։ 

Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր եւ համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica