close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության թեկնածուներին Ակնաղբյուրում ու Ավետարանոցում աղուհացով դիմավորեցին

Արցախ

25 Մարտի 2020, 22:08
 Դաշնակցության թեկնածուներին Ակնաղբյուրում ու Ավետարանոցում աղուհացով դիմավորեցին

Մարտի 24-ին Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և ԱԺ պատգամավորի թեկնածուներ՝ Ալյոշա Գաբրիելյանը, Արմինե Հարությունյանը   հանդիպումներ են ունեցել Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի և Ավետարանոցի գյուղական համայնքերի ընտրողների հետ՝ ներկայացնելով Դաշնակցության նախընտրական ծրագիրը։  

Դաշնակցության  թեկնածուներին   երկու գյուղերում  աղուհացով  ու կուսակցության դրոշով  են դիմավորել ։  Բնակիչների հետ հանդիպումից առաջ, թեկնածուները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հուշակոթողների պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել։

Ակնաղբյուրի և Ավետարանոցի   ընտրողների հետ   հանդիպումների ընթացքում  նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և պատգամավորի թեկնածուները ներկայացնելով  Դաշնակցության նախընտրական ծրագիրը,  առավել մանրամասն անդրադարձել են՝   արտաքին ու ներքին քաղաքականությանը, սահմանադրական բարեփոխումներին, անվտանգության համակարգի ամրապնդմանը,  գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը, երիտասարդ ընտանիքների սոցիալական աջակցությանը, պետական կառավարման համակարգի կատարելագործմանն  ու  զսպումների մեխանիզմին և   բարձրագույն կրթության  բարեփոխումներին  վերաբերող դրույթներին։ Այնուհետև  հանդիպումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ընտրողներն ու Դաշնակցության թեկնածուները անդրադարձել են գյուղատնեսության զարգացման ծրագրերին, կրթահամակարգի  ու մշակութային բնագավառի բարեփոխումների տեսլականին։ Գյուղատնտեսության զարգացման համատեքստում,  Դաշնակցության ծրագրով   գյուղական բնակավայրերին տրամադրվող  պետական ֆինանսական միջոցների  համաչափ բաշխումից բացի,   նաև առաջարկվում է գյուղացիական տնտեություններին  ցածր  տոկոսադրույքով, անտոկոս վարկավորում՝ այդ գործընթացում բացառելով  հովանավորչությունը։

Պատգամավորի թեկնածու Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում ընդգծել է, որ խոստումների փոխարեն  Դաշնակցությունը նախընտրում է   ընտրողին ներկայանալ՝ հեռանկարային ու իրատեսական ծրագրերի առաջարկությամբ և  դրանց իրագործմանն ի զորու ներուժով ։

Ավետարանոցում  թեկնածուները  նաև այցելեցին ” Կուսանաց անապատ ” եկեղեցի։

 Դաշնակցության թեկնածուների   ու ընտրողների հետ օրվա  նախընտրական հանդիպումների շարքը եզրափակվել է Շուշիում։  Այստեղ ևս Դաշնակցության թեկնածուները նախ ծաղիկներ են  խոնարհել  Զոհված ազատամարտիկների հուշակոթողի պատվանդանին, ապա շուշեցիներին են ներկայացրել Դաշնակցության նախընտրական    ծրագիրը։

Շուշիի բնակիչների հետ հանդիպմանը  ներկա  էին նաև Դաշնակցության ընտրացուցակով  առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուներ՝  Արթուր Մոսիյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սամվել Աղաջանյանը և Սուրեն Շինդյանը։

Վան Նովիկով

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica