close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+28°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է անենք ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար. Արթուր Ալեքսանյան

Սպորտ

25 Մարտի 2020, 14:00
 Պետք է անենք ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ ՄՕԿ որոշումը:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։

Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք»,- գրել է Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica