close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաճարակի օրերին ռուսները գնում են թթու վարունգ, ամերիկացիները` զենք, շվեդները…

Աշխարհ

25 Մարտի 2020, 13:07
 Համաճարակի օրերին ռուսները գնում են թթու վարունգ, ամերիկացիները` զենք, շվեդները…

Ֆիննական Helsingin Sanomat թերթը տեղեկություններ է հավաքել, թե համաճարակի օրերին տարբեր երկրներում ինչ են գնում, որ ապրանքները մեծ պահանջարկ ունեն: Yerkir.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է հոդվածը:

Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ամբողջ աշխարհում մեծ քանակներով դիմակներ ու հականեխիչ նյութեր են գնում: Ֆինները քննարկում են զուգարանի թղթի զանգվածային գնումների փաստը: Այդ երևույթին նույնիսկ բացատրություն չեն գտնում:

Սակայն Ֆինլանդիան միակ երկիրը չէ, որտեղ որոշակի ապրանքների աժիոտաժային պահանջարկ կա:

Շվեդիա

Մեր արևմտյան հարևանի պաշարացուի գնումները բնորոշ են նրա ազգային բնութագրերին:

Շվեդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ստեֆան Ինգվեսը եռևս մի շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ ներկայիս բացառիկ պայմաններում շվեդներն առաջին հերթին գնում են հետևյալ երեք ապրանքը` բրինձ, մակարոն և քթախոտ:

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որտեղ քթախոտն ազատ վաճառվում է: Մոտ մեկ միլիոն շվեդ այն քիչ թե շատ կանոնավոր կերպով կիրառում է: Քթախոտում նիկոտինի մեծ պարունակություն կա, որը կախվածության մեջ է գցում:

Անշուշտ, շվեդներն էլ, ֆինների նման, դեղատներից տանում են հականեխիչ նյութերը, խանութներում զուգարանի թուղթ չկա: Որոշ խանութներում գնումների ծավալն ավելացել է մոտ 4 անգամ: Սնունդը բավարարում է: Մսային կոլոլակների հայրենիքում, բնականաբար, նաև միս է գնվում: Ավելացել է վաճառքը ալկոհոլային ապրանքների  խանութների պետական  ցանցում:  Գինու Systembolaget պետական մոնոպոլիան վաճառքի ռեկորդ է սահմանել:

Շվեդիայի արևմտյան և հյուսիսային շրջաններ ալկոհոլ գնելու են գալիս նորվեգացիները, թեև Նորվեգիայի ԱԳՆ-ն խորհւորդ էր տվել խուսափել արտասահման ուղևորություններից: Բացի դրանից` Նորվեգիայի հետ սահմանը մարտի 16-ից մասնակի փակ է. Նորվեգիան օտարերկրացիների համար փակել է իր օդանավակայաններն ու նավահանգիստները:

Էստոնիա

Էստոնացիները մեծ քանակությամբ կարտոֆիլ են գնում: Տալլինի և Տարտուի մթերային խանութները սովորականից 3 անգամ ավելի շատ կարտոֆիլ են պատվիրում մատակարարներին:

Մեծ պահանջարկ ունեցող երկրորդ ապրանքը սխտորն է, ու թեև այն էստոնական խոհանոցի կարևորագույն բաղադրիչներից է, ներկայիս մեծ գնումների պատճառը հավատն է, որ այն դրական ազդեցություն ունի առողջության վրա: Էստոնական Delfi թերթը հոդված է հրապարակել կորոնավիրուսի հետ կապված միֆերի մասին, որոնց թվում կարծիքն է, թե սխտորը կարող է հաղթել կորոնավիրուսին:

«Սխտորն օգտակար մթերք է, որն օգնում է օրգանիզմին` պայքարել մանրէների դեմ: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ սննդի մեջ սխտորի կիրառումը կարող է պաշտպանել նոր կորոնավիրուսից»,- Delfi-ն մեջբերել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Սոցիալական ցանցերում ալկոհոլային խմիչքների խանութների դատարկ դարակների լուսանկարներ են: Էստոնացիները մեծ քանակներուվ գնում են 80 տոկոսանոց ալկոհոլ` որպես հականեխիչ:

Ինչպես այլ երկրներում, Էստոնիայում նույնպես մեծ է զուգարանի թղթի պահանջարկը: Տանը նստած էստոնացիները, ֆինների նման, կատակում են այդ թեմայով: Ֆեյսբուքյան «Զուգարանի թղթի վաճառքի սև բորսա» հումորային խմբին մեկ շաբաթվա ընթացքում միացել է 16 հազար օգտատեր:

Գերմանիա, Հոլանդիա, Ավստրիա

Եթե գերմանացին գնում է խանութ, շատ բան է հավաքում, ինչպես գերմանամուկը: Այդ երևույթը բնորոշող բառ կա նույնիսկ` hamsterkauf, որի առաջին կանխանշաններն ի հայտ եկան դեռևս փետրվարին: Այդ ժամանակ Lidl առևտրային ցանցը տեղեկացրեց, որ պահպանման երկար ժամկետ ունեցող ապրանքների` պահածոների և մակարոնեղենի վաճառքն ավելացել է: Նաև` զուգարանի թղթի ու հականեխիչների:

Մարտի կեսին Գերմանիայի որոշ քաղաքներում մակարոնեղենը վերջացել էր նույնիսկ համացանցային խանութներում:

Մարտի 16-ին երկրում որոշում կայացվեց խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, սակայն խանութների աշխատանքային ժամերը չսահմանափակվեցին:

Ավստրիայում խանութներից ապրանքների զանգվածային գնումները կատակերգական գծեր ունեին: Ավստրիական Kurier պարբերական տեսանյութ է հրապարակել, որում գնորդը խանութում երթևեկում է սկուտերով, որը հիմնականում ծանրաբեռնված է զուգարանի թղթով: Գնումն այնքան ծանր է, որ սկուտերն առանց կողմնակի օգնության տեղից չի շարժվում:

Հոլանդական կառավարությունը մարտի 15-ին հայտարարեց 3 շաբաթով  կանաբիս առաջարկող բոլոր սրճարանների փակման մասին: Մամուլի ասուլիսի ավարտից մի քանի րոպե անց բազմաթիվ քաղաքներում այդ սրճարանների առջև հերթեր գոյացան: Եթե մի օր առաջ հոլանդացիները խանութներից կրում էին մակարոնեղեն ու զուգարանի թուղթ, ապա մարտի 15-ին արդեն այլ մտահոգություն ունեին:

ԱՄՆ

Ամերիկացիները սև օրվա համար զենք են գնում: Օրինակ` ammo.com համացանցային խանութում փետրվարի վերջին մարտի սկզբին զենքի վաճառքն ավելացել է 70 տոկոսով: Այս տարի ԱՄՆ-ում ձևակերպվել է սովորականից շատ` զենքի գնման թույլտվություն: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկացմամբ` հունվարին տրվել է 5,5 մլն այդպիսի փաստաթուղթ:

Los Angeles Times-ը գրում է, որ շատերն այս տարի գնել են իրենց առաջին զենքը` մտավախությամբ, որ հասարակական ծառայությունները կդադարեն գործել  և հարկ կլինի ինքնուրույն  պաշտպանելու ընտանիքները:

Ամերիկացիները նաև գնում են հականեխիչներ ու անձեռոցիկներ: Խանութներում վերջացել է Everclear լիկյորը, ասում են` 60 տոկոսանոց ալկոհոլը լավ մանրէազերծում է:

Ռուսաստան

Ռուսաստանում ավելացել է մսային և ձկնային պահածոների վաճառքը: Ռուսաստանցիները գնում են նաև թթու վարունգ և մակարոնեղեն, հատկապես` խոշոր քաղաքներում` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ: Ձավարեղենից շատ է գնվում հնդկաձավարը, մեծացել է նաև շաքարի ու աղի պահանջարկը:

Առևտրի խոշոր կենտրոններն ավելացրել են մաքրող միջոցների, մանկական սննդի և ընտանի կենդանիների կերի մատակարարումները:

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է երկրի քաղաքացիներին` մթերք չպահեստավորել, քանի որ դրա կարիքը չկա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica