close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+21°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու պարտադրանքը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը. ԵԱՀԿ

Քաղաքական

25 Մարտի 2020, 11:46
 Միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու պարտադրանքը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը. ԵԱՀԿ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 կորոնավիրուսայի համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ. նման բովանդակությամբ հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում. հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝  Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (որն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին:

Գործադիր մարմինը՝ Կառավարությունը հիմնավորում է, որ դա անհրաժեշտ է՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից խուսափելու համար: Սակայն, ԶԼՄ ներկայացուցիչները քննադատել են այդ որոշումը, նշելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել, ինչին ի պատասխան՝ Հարլեմ Դեզիրն ասել է.

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»։

Հավելվում է՝ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Միևնույն ժամանակ Դեզիրը վկայակոչել է նախորդ շաբաթ իր,  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում պարզաբանվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաև ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին, ինչպես նաև հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica