close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերը կհետաձգվեն մեկ տարով. Միջազգային օլիմպիական կոմիտեն համաձայն է

Աշխարհ

24 Մարտի 2020, 17:53
 Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերը կհետաձգվեն մեկ տարով. Միջազգային օլիմպիական կոմիտեն համաձայն է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միջազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է, որ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերը մեկ տարով հետաձգվեն, ինչի Միջազգային օլիմպիական կոմիտեին համաձայնել է. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով։

Ըստ լրատվականի՝ Սինձո Աբեն նշել է, որ Օլիմպիական խաղերը չեն չեղարկվում, այլ՝ միայն հետաձգվում են: Միևնույն ժամանակ նա նաև տեղեկացրել է, որ Տոկիոն կանցկացնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը՝ ի նշան կորոնավիրուսի դեմ հաղթանակի:

Հավելվում է՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակահատված չի նշել, բայց շեշտել է, որ մարզական միջոցառումները կանցկացվեն 2021-ի ամռանից ոչ շուտ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ միևնույն պատճառով խաղերին մասնակցությունից հրաժարվել էին Ավստրալիան և Կանադան։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica