close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ այդ տհաս քաղաքական գործիչներին ասել, որ պետությունը և իշխանությունը տարբեր բաներ են․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

24 Մարտի 2020, 16:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ այդ տհաս քաղաքական գործիչներին ասել, որ պետությունը և իշխանությունը տարբեր բաներ են․ Իշխան Սաղաթելյան

Որոշ քաղաքական գործիչներ փորձում են Դաշնակցության կեցվածքը այլ կերպ մեկնաբանել՝ կասկածելով Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքի վրա․ ուզում եմ շատ հստակ այդ տհաս քաղաքական գործիչներին և անհատներին ասել, որ պետությունը և իշխանությունը տարբեր բաներ են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվում էր ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները։

«Ցանկացած իշխանություն, առավել ևս այսօրվա Հայաստանի իշխանությունները, անցողիկ են, մնայունը  մեր պետությւոնն է, մեր ժողովուրդը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այսպես նա մեկնաբանեց ՀՅԴ նախաձեռնությունը՝ մշակել և ՀՀ կառավարությանը փոխանցել հստակ քայլեր ու գործողություններ արտակարգ իրավիճակից անցնցում դուրս գալու համար։

«Ցանկացած քաղաքական իշխանության գլխավոր նպատակը իր պետության և ժողովրդի անվտանգությունն է և բարեկեցությունը, հետևաբար, այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորությունները, ուժերը մեկտեղել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Եվ հենց այս սկզբունքից ելնելով է Դաշնակցությունը միշտ առաջնորդվել ժողովրդի և պետության շահերով։

«Այս սկզբունքից ելնելով մենք մեկ անգամ ևս մեր պատրաստակամությունն ենք հայտնում մեր ուժերը ներդնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ։ Սա բնավ չի նշանակում, որ մենք բավարարված ենք իշխանությունների այն քայլերով և գործողություններով, որ ձեռնարկել են այս օրերին, բայց դրան կանդրադառնանք ավելի ուշ։ Այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ և սա վերաբերում է նաև իշխանության այն ներկայացուցիչներին և պատգամավորներին, ովքեր առիթից օգտվելով այս ընթացքում կրկին «Այո»-ի, ՍԴ-ի և այլ հարցերի են անդրադառնում՝ չտարբերելով առաջնայինը երկրորդականից»,-ասաց նա։

Դաշնակցությունը գտնում է, որ, չնայած երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, բայց կիրառվեցին արտակարգ դրության անբավարար տարրեր և դետալներ։

«Սկզբնական շրջանում բավականին անլուրջ վերաբերմունք կար, մեր կարծիքով։ Իշխանությունները, չնայած քայլեր ձեռնարկում էին, բայց ամբողջությամբ չեն հասկացել այս հարցի վտանգավորությունը, տարածման և հետևանքների հեռանկարները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ապա նա ներկայացրեց ՀՅԴ մշակած գործողությունների փաթեթի հիմնական շեշտադրումները։

Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականության մասին։

ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica