Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում իրավիճակի մասին․ Արցախի ՊԲ
Արցախ

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ Արցախի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
«Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման», – նշված է հաղորդագրության մեջ: