close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Իրավունք

24 Մարտի 2020, 12:18
 Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական եւ տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի  (COVID-19) վարակի դեմ պայքարի եւ հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ. Yerkir.am-ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաեւ գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաեւ այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:

Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություն է եւ Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։

Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, եւ հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի եւ ժամերի համար) հեռախոսահամարներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica