close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում սահմանափակվում է բոլոր տեսակի միջքաղաքային տրանսպորտի, այդ թվում գնացքի երթևեկությունը

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 23:49
 Վրաստանում սահմանափակվում է բոլոր տեսակի միջքաղաքային տրանսպորտի, այդ թվում գնացքի երթևեկությունը

Վրաստանում սահմանափակվում է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված որոշումը կայացվել է կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Ինչպես նիստի ավարտից հետո ասել է Վրաստանի վարչապետի խորհրդական, մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին, երկիրը անցել է ներքին տարածման փուլի, որը պահանջում է գործընթացի առավելագույն կասեցում:

«Մենք պետք է անենք առավելագույնս, որպեսզի դադարեցվի ներքին փոխանցման արագությունը, այդ իսկ պատճառով մենք սահմանափակում ենք միջքաղաքային բոլոր փոխադրումները, այդ թվում գնացքով ուղևորների փոխադրումը», – ասել է Իրակլի Չիքովանին:

Նրա խոսքով, սահմանափակումը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 24:00-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica