close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր տեղեկություն՝ Վրաստանում գտնվող և ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 22:56
 Կարևոր տեղեկություն՝ Վրաստանում գտնվող և ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Վրաստանում գտնվող եւ Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչեւ մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected]

Հայաստան մեկնման ժամի եւ մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Խնդրում ենք հետեւել դեսպանության ֆեյսբուքյան էջին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica