close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+25°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ է մտցված

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 22:32
 Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ է մտցված

Մառնեուլի եւ Բոլնիսիի շրջանները գտնվում են Վրաստանի հարավ-արեւմուտքում, հարում են Ադրբեջանին եւ մեծ մասամբ բնակեցված են ադրբեջանցիներով: Թուրքերեն այդ տարածքը կոչվում է Բորչալու, տեղեկացնում է Ջավախք Մեդիան. հայտնում է Yerkir.am-ը:

Մի քանի ժամ առաջ այդ շրջաններում Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտին է հայտարարվել: Ինչպես նշում է Վրաստանում ՀՀ Դեսպանատունը, կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։  Վրացական կողմի փոխանցմամբ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման կարանտինային խիստ ռեժիմը մտցվել է այն բանից հետո, երբ Մառնեուլի մի բնակչուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բնակչությանն արգելվում  է տնից դուրս գալ, բացառությամբ հիվանդանոց եւ մթերային խանութ այցերը: Շրջաններում զինված ուժեր եւ զինտեխնիկա է մտցվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica