close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը բաց է այսօր ժամը 17։00-ից սկսած

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 18:55
 Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը բաց է այսօր ժամը 17։00-ից սկսած

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է։

Վրաստանում ՀՀ դեսպանատնից այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։

Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլիներ բեռնատարների համար։

Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica