close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը սպասվում է երեք-չորս շաբաթից

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 18:27
 Վրաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը սպասվում է երեք-չորս շաբաթից

Վրաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետին պետք է սպասել երեք-չորս շաբաթից, ասել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է Georgia News-ը:

«Հիմնական գագաթնակետը սովորաբար սկսվում է առաջին դեպքի հաստատումից հետո վեցերորդ, յոթերորդ, ութերորդ շաբաթում: Ըստ այդմ, կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքից հետո երեկ լրացել է երրորդ շաբաթը. փետրվարի 26-ին մենք հաստատել էինք Վրաստանում առաջին դրական դեպքը: Ուստի այժմ մենք ավարտեցինք երրորդ շաբաթը: Երեկ կառավարությանը կից համակարգող խորհրդում ես բարձրաձայնեցի իմ մտքերն այն մասին, որ մենք մտնում ենք որոշակի նախակրիտիկական փուլ: Ուստի մենք պետք է էլ ավելի ամրապնդենք բոլոր այն միջոցառումները, որոնք այսօր անցկացվում են երկրում»,- ասել է Գամկրելիձեն PalitraNews հեռուստաալիքի «Պոլիտ-քալաքի» ծրագրի եթերում:

Մարտի 23-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 54 դեպք: Երկրում առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Երկար ժամանակ համաճարակաբաններին հաջողվել է հետեւել նոր հիվանդների շփումներին` դրանով իսկ կանխարգելելով կորոնավիրուսի տարածումը երկրի ներսում: Իրավիճակը կտրուկ փոխվել էր մարտի 22-ին, երբ կորոնավիրուսը հաստատվել էր Մառնեուլիի «Զեո հոսպիտալ» հիվանդանոցում գտնվող կնոջ մոտ: Մասնագետներին չէր հաջողվել պարզել վարակման աղբյուրը: Մինչեւ հիվանդանոց դիմելը կինը շփվել էր հարյուրավոր մարդկանց հետ:

Այսօրվանից ի վեր Մառնեուլիում եւ հարեւան Բոլնիսիում երկու շաբաթով խիստ կարանտին է հայտարարվել համաճարակի սպառնալիքի պատճառով: Սահմանափակիչ միջոցառումները տարածվել են ավելի քան 200 հազար մարդու վրա:

Հիվանդության տարածման փուլում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար մարտի 21-ին Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica