close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել ՆԱՏՕ-ի և ԵՄ սահմանները. Մևլյութ Չավուշօղլու

Աշխարհ

23 Մարտի 2020, 17:44
 Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել ՆԱՏՕ-ի և ԵՄ սահմանները. Մևլյութ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրն այլևս անզոր է միայնակ պաշտպանել ՆԱՏՕ-ի և ԵՄ սահմանները. հաղորդում է թուրքական TRT-ն։

Բրիտանական հեղինակավոր Financial Times թերթում հրապարակված «Սիրիացի փախստականների հանդեպ ԵՄ անգործությունը մարդկության խղճի վրա հետք է» վերնագրով հոդվածում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշում է, որ ԵՄ-ն իրեն որակում է որպես մարդու իրավունքների վրա հենվող համաշխարհային կարգի առաջամարտիկ և ընդգծում, որ ԵՄ այս դիրքորոշումը կփլուզվի Հունաստանի գործողությունների արդյունքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբի շրջանում թուրքական բանակի ծանր կորուստներից և ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բացում է Թուրքիայի դարպասները սիրիացի փախստականների համար դեպի Եվրոպա։ Թուրքիան սիրիական ճգնաժամի ընթացքում օթևանել էր մոտ 3 մլն. (թուրքական տվյալների համաձայն) փախստականի և դրա դիմաց ԵՄ-ից մի քանի միլիարդ դոլարի աջակցություն էր ստացել։ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայում ապաստանած փախստականները հարկադրաբար և բիրտ մեթոդներով դուրս էին բերվում իրենց տներից և նրանց հրամայվում էր գնալ դեպի հույն-թուրքական սահման։ Սակայն Հունաստանի ոստիկանությունն ու ԶՈւ-ն փակել են ԵՄ տանող հնարավոր բոլոր ուղիները. բացի այդ նրանց աջակցության էին եկել ԵՄ անդամ այլ երկրներ՝ օրինակ Լեհաստանն ու Ավստրիան։

Չավուշօղլուն մեղադրեց ԵՄ-ին ծայրահեղականության, այլատյացության, իսլամաֆոբիայի և անտիսեմիտիզի մեջ։ Ըստ թուրք նախարարի՝ Իդլիբը վերածվել է երկրորդ Գազայի հատվածի, իսկ 3.5 մլն մարդ թողնվել են բախտի քմահաճույքի։

«Իդլիբի ռմբակոծության դադարեցումից առաջ միլիոնավոր մարդիկ սկսել էին շարժվել թուրք-սիրիական սահման, որը համարվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ սահմանը։ Թուրքիան ընդունում է 3.5 մլն փախստականի և ուղղակիորեն կամ անուղղակի օգնություն է ցուցաբերում Սիրիայի 5.5 մլն այլ քաղաքացիների», - նշել է Չավուշօղլուն՝ տեղեկացնելով, որ Թուրքկան արդեն 40 մլրդ դոլար է ծախսել. հայտնում է Yerkir.am-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica