close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա․ Ծառուկյան

Քաղաքական

23 Մարտի 2020, 16:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա․ Ծառուկյան

«Շանգրի լա» խաղատան հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։  

«Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան կառավարիչների հետ խոսեն»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններն արգելել են աշխատել արտակարգ իրավիճակով պայմանավորված, բայց աշխատողների աշխատավարձի մասին հարցը հունից հանեց ԲՀԿ ղեկավարին. «Բայց ես խի՞ պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին… ով չի աշխատում գումարներն էլ տրամադրել»:

Հարկադիր արձակուրդի ժամանակ չպե՞տք է վճարվեն մարդկանց աշխատավարձերը՝ հարցրեց լրագրողը։

«Ինչքան կարող ես դատարկ-դատարկ խոսել: Ես այսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»,-պատասխանեց Ծառուկյանը:

Նա արձանագրեց, որ ինքը դեռ երկու ամիս առաջ ասել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, որ չգանք փակուղու առաջ չկանգնենք:

«Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել այս կամ այն նախարարին, ցեխ շպրտել, թե ինչը չեն արել, այլ այսօր սա բոլորիս խնդիրն է եւ պետք է միասնական կարողանանք այս վիճակից դուրս գալ: Եթե պարոն Ծառուկյանը լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կավարտվեր: Հիմա Բելառուսը միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, բոլոր շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է»,-ասաց նա:

Հայաստանում լսում է խոսակցություններ, որ վարկեր ունեցող քաղաքացիների համար անհատական, հատվածային մոտեցում են ցուցաբերելու. «1 մլն 650 հազար վարկառու պետք է գնա անհատական հանդիպման բանկերո՞ւմ: Եղբայր, եթե օրական 50 հազար մարդ գնա բանկեր, դա արդեն 2 ամիս ժամանակ է պետք: Կամ այդ հարցը ո՞նց պետք է լինի, բարի ժպիտով ծանոթ-բարեկամո՞վ: Դա չաշխատող տարբերակ է: Պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, որ եթե արտակարգ իրավիճակ է, չեն աշխատում, բոլոր վարկերը պետք է սառեցվեն 3 ամիս ժամկետով: Եվ չպետք է ասվի, որ երեք ամիս հետո այդ գումարները պետք է վճարվեն: Ոչ: Տնտեսությունը անդունդի եզրին է եւ եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդը եւ դժվար է լինելու վերականգնել»:

Լրագրողները վրա բերեցին, որ եթե խոշոր սեփականատերերը ձեռքերը լվանան, պարապուրդի մատնված իրենց աշխատողներին չվճարեն, ամեն բան թողնեն պետության վրա, պետությունն էլ միայնակ չի կարող դուրս գալ այդ տնտեսական շոկից։ ԲՀԿ առաջնորդն ուներ պատասխանը. «Ասենք, Ծառուկյանը տվեց: Մենք ունենք 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում է 30-50 մարդ: Մարդը չի կարողանում ինքն ապրել, ու դեռ պետք է աշխատողների գումարը տա: Ո՞նց է տալու: Արա լավ, ես տվեցի, բա մյուսնե՞րը»:

Լրագրողներն առաջարկեցին օրինակ ծառայել մյուսների համար․ «Ծառուկյանն օրինակ ծառայել է, ծառայում է: Ասողին լսող է պետք, այսօր եկել եք մի ստորակետ գտնեք Ծառուկյանի վրա: Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»:

Այսօր հարկայինով դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են, ասաց ԲՀԿ առաջնորդը, հունվար-փետրվարին, ըստ նրա, 25 մլրդ դրամ պակաս գումար է եկել, բյուջեն չեն կարողանալու հավաքել։

Անդրադառնալով կառավարության գործունեությանը արտակարգ դրության պայմաններում՝ Ծառուկյանն ասաց, որ հիմա իրար քննադատելու ժամանակը չէ, բայց մտածելով՝ ավելացրեց. «Ոչ մի քայլ էլ  չեմ տեսնում, որ այս վիճակից դուրս գանք: Երբ ամեն ինչ ավարտվի, բոլորի աշխատանքները կարող եմ գնահատել»:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica