close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություններ կտրամադրվեն

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 13:24
 Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություններ կտրամադրվեն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություններ ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներենով և հայերենով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Ալիք մեդիան»:

«Բոլնիսիի և Մառնեուլի բնակիչներ, համաքաղաքացիներ, քաջ եղեք: Ամբողջ Վրաստանը ձեր կողքին է:

Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակում առավելագույնս կհայտնաբերի անհրաժեշտություններն ու կպաշտպանի մարդու իրավունքները, պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Օգնության անհրաժեշտության դեպքում, որևէ հարցով, 24 ժամվա ընթացքում կարող եք կապվել Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակի թեժ գծի միջոցով` 1481 հեռախոսահամարով:

Հայերենով խորհրդատվության համար կարող եք զանգահարել Անդրանիկ Բաղդասարյանին` 595 80 78 44 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica