Տպավորություն է՝ ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի մոտ և չի թողնում օգտագործել աղբյուրի ջուրը, հիմա ջրի կեղտոտ բաժակն է մեկնում ու ասում՝ ուզում է օգնել. Ռոհանին՝ Թրամփին
Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահին։ Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն. հայտնում է Yerkir.am-ը՝ swissinfo.ch-ին հղումով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Իրանին և Հյուսիսային Կորեային օգնելու ԱՄՆ պատրաստակամությունը պահպանվում է։