close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական մամուլը հպարտանում է Նուբար Աֆեյանի «օսմանցի» լինելով, բայց չի հիշատակում նրա ընտանիքի ճակատագիրը

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 13:10
 Թուրքական մամուլը հպարտանում է Նուբար Աֆեյանի «օսմանցի» լինելով, բայց չի հիշատակում նրա ընտանիքի ճակատագիրը

Թուրքական ընդդիմադիր, եռալեզու «Ահվալ» լրատվական գործակալության կայքն անդրադարձել է վերջին մի քանի օրերին թուրքական մամուլում շրջանառվող ամերիկահայ գործարար, Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր ու նախագահ Նուբար Աֆեյանի ընկերությունում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու մասին հրապարակումներին։

Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում։

Թուրքական մամուլը մեկը մյուսի հետևից հոդվածներ էին հրապարակում «Աշխարհում սպասված կորոնավիրուսի պատվաստանյութում թուրքական (կամ օսմանյան) հետք» և նմանատիպ վերնագրերով։

«Ահվալ»-ի հոդվածագիր Ալին Օզինյանը ուշադրություն է հրավիրում այն հանհգամանքի վրա, որ թուրքական ԶԼՄ-ներից ոչ մեկը այդպես էլ իրենց հոդվածներում չեն նշում, թե ինչու է Նուբար Աֆեյանի ընտանիքը հեռացել Օսմանյան կայսրությունից։

«Թուրքական մամուլում «Աշխարհում սպասված կորոնավիրուսի պատվաստանյութում թուրքական հետք» վերնագրով հոդվածում նշվում է, որ Աֆեյանի պապը օսմանյան բանակում եղել է բժիշկ, սակայն նրա ընտանիքի իրական պատմության ու Թուրքիայից գնալու պատճառների մասին ոչ մի խոսք չկա։

Աֆեյանի ընտանիքի «ամերիկացի» լինելու պատմությունը, ինչպես շատերինը, կապված է Հայոց ցեղասպանության հետ։ Աֆեյանը օսմանցի հայ ընտանիքի թոռ է։ Ծագումով Ադափազարից է, ընտանիքը հետո փախել է Բեյրութ, դրանից հետո տեղափոխվել ԱՄՆ։ Ցեղասպանության ընթացքում ընտանիքը մի քանի անգամ դեմ հանդիման է դուրս եկել մահվանը և, ըստ Աֆեյանի, ընտանիքը ողջ է մնացել «բախտի ու հմտությունների շնորհիվ»։

Աֆեյանների Բեյրութի տանը ապրում էր նաև հոր հորաքույրը։ Թուրքական մամուլի ասած «օսմանյան բանակում բժիշկ աշխատած պապին» իրականում Արմենուհու ամուսինն էր՝ Անդրանիկը, այսինքն Նուբար Աֆեյանի մեծ փեսան։ Աֆեյանը հարցազրույցներից մեկուն նշել էր. «Հայերին կոտորող օսմանցի զինվորները նրան պաշտպանում էին, քանի որ նա նրանց անհրաժեշտ հայերից էր»։ Արմենուհու երկու եղբայրները՝ Պետրոսն ու Ներսեսը «անպետք հայերից» էին...

Աֆեյանն այսօր ոչ թե ԱՄՆ քաղաքացի, այլ Թուրքիայի քաղաքացի կարող էր լինել։ Իրենց մայր հողից կտրված և աշխարհի 4 կողմը սփռված հայերի թոռները կարող էին ոչ թե այլ երկրների, այլ Թուրքիայի անունը բարձր պահել, ամբողջ ուժն ու էներգիան Թուրքիայի համար վատնեին։

Թզբեխի քարերի նման ամբողջ աշխարհով տարածված հայ գիտնականները, ակադեմիկոսները, գրողները, արվեստագետները, մանկավարժներն ու բիզնեսմենները Թուրքիայում կարող էին գործունեություն ծավալել», - գրում է Օզինյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica