close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր երկրների քաղաքացիներին է արգելվում մուտք գործել Հայաստան. պարետի նոր որոշումը

Առողջապահություն

23 Մարտի 2020, 11:29
 Ո՞ր երկրների քաղաքացիներին է արգելվում մուտք գործել Հայաստան. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մարտի 17-ի N 1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝

1. «Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ
դեպքերը սահմանելու մասին» Պարետի 2020թ. մարտի 17-ի N 1 որոշման հավելվածը խմբագրել՝ համաձայն սույն որոշման հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թ. մարտի 23-ից՝ ժամը 23:59-ից»:

ՑԱՆԿ

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2. Ավստրալիայի Միություն
3. Եվրոպական միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա,
Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա,
Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա,
Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա,
Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա,
Ֆրանսիա)
4. Թուրքիայի Հանրապետություն
5. Իսրայելի Պետություն
6. Իրանի Իսլամական Հանրապետություն
7. Կանադա
8. Կորեայի Հանրապետություն
9. Ճապոնիա
10. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
11. Նորվեգիայի Թագավորություն
12. Շվեյցարիայի Համադաշնություն
13. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
14. Ռուսաստանի Դաշնություն
15. Վրաստան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica