close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանին և Հյուսիսային Կորեային օգնելու ԱՄՆ պատրաստակամությունը պահպանվում է. Թրամփ

Աշխարհ

23 Մարտի 2020, 11:02
 Իրանին և Հյուսիսային Կորեային օգնելու ԱՄՆ պատրաստակամությունը պահպանվում է. Թրամփ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իրանին, Հյուսիսային Կորեային, ինչպես նաև մյուս երկրներին օգնություն ցուցաբերելու ամերիկյան վարչակազմի պատրաստակամությունը պահպանվում է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝  երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։ 

ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Այո՛, շատ երկրների: Եթե նրանք օգնության կարիք ունեն, ապա մենք նրանց օգնություն կտրամադրենք: Ոչ մեկը չունի այն, ինչը մենք ունենք, հատկապես նոր կորոնավիրուսով վարակման ախտորոշման նոր թեստերի հայտնվելու լույսի ներքո: Հյուսիսային Կորեային, Իրանին, նաև մյուսներին»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն իսկապե՞ս Հյուսիսային Կորեայի ղեկավարությանն ուղերձ է հղել, որում նշել է նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված Փհենյանին օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին, Թրամփն ասել է. «Իրանին, Հյուսիսային Կորեային, շատ այլ երկրների…Մենք պատրաստ ենք օգնել: Որպես օրինակ՝ կա նոր թեստ: Աշխարհում ոչ մեկը չունի այդպիսի թեստ: Դա մշակվում է մեր կողմից: Կարծում եմ, որ շուտով այն հավանություն կստանա: Եթե դա ունենանք, ապա կկարողանանք օգնել շատ երկրների»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica