close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

3 նոր դեպք. Վրաստանում կորոնավիրուսակիրների թիվը հասավ 43-ի

Տարածաշրջան

20 Մարտի 2020, 13:30
 3 նոր դեպք. Վրաստանում կորոնավիրուսակիրների թիվը հասավ 43-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել. գրում է Նովոստի Գրուզիան՝ մանրամասնելով, որ այսպիսով Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43-ի. հայտնում է Yerkir.am-ը։ 

Նշվում է՝ երկրում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:

Մարտի 20-ի տվյալներով՝ կարանտինի մեջ է գտնվում 1574 մարդ, բժիշկների վերահսկողության տակ՝ 275 մարդ:

Հիշեցնենք՝ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել էր արտասահմանցիների համար իր սահմանները: Միևնույն ժամանակ փակվել են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի ու սպորտային միջոցառումները:

Ինչ վերաբերում է պետական գերատեսչություններին՝ ապա դրանք աշխատում են հեռահար ռեժիմով:

Եկեղեցիները ախտահանվում են:

Վրացական իշխանությունների որոշմամբ՝ մարտի 20-ից արգելվել է բոլոր առեւտրային օբյեկտների աշխատանքը, բացի՝ մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից, փոստային բաժանմունքներից ու բանկերից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica