close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի դրական կողմը. Վենետիկում մաքրվել են ջրանցքները, խոշոր քաղաքներում՝ օդը

Աշխարհ

19 Մարտի 2020, 14:22
 Կորոնավիրուսի դրական կողմը. Վենետիկում մաքրվել են ջրանցքները, խոշոր քաղաքներում՝ օդը

Վենետիկում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարված կարանտինի արդյունքում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը. հայտնում է Yerkir.am-ը՝ Daily Mail պարբերականին հղումով։

Նշվում է՝ տեղի բնակիչներից մեկի խոսքով օրերս գրեթե ամբողջովին ամայացած Վենետիկում ջրանցքները նախկինում երբեք այդքան մաքուր ու պարզ չեն եղել։ 

Քաղաքի բնակիչների պնդմամբ՝ կարանտինի շնորհիվ իրենք ավելի մաքուր շրջապատ ունեն։

Միևնույն ժամանակ վենետիկները հիշեցնում են՝ քաղաքը զուրկ է կոյուղային համակարգից, հետևաբար կեղտաջրերը լցվում են ջրանցնքներ, որտեղ մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը համարյա անհնար է եղել, իսկ հիմա ձկները պարզորոշ երևում են բյուրեղի նման հստակ ու պարզ ջրերում:

Բնակիչները պնդում են՝ «բնությունն իր գործն է անում, այն վերակենդանանում է ու վրեժ լուծում»։ 

Լրատվականը հիշեցնում է նաև Եվրոպական տիեզերական գործակալության հայտարարությունը։ Ըստ դրա տվյալների՝ Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Վենետիկում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում, օդում ազոտի օքսիդի մակարդակի մեծ քանակի կրճատում է նկատվել։ 

Լուսանկարները՝ ստորև.

Image result for coronavirus venice water clear

venice-canals-coronavirus-1584460079041.jpg

View image on Twitter

View image on Twitter

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica