close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+27°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում երկփուլ ընտրությունների հավանականությունը ցածր է. Ահարոն Ադիբեկյան

Քաղաքական

19 Մարտի 2020, 14:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում երկփուլ ընտրությունների հավանականությունը ցածր է. Ահարոն Ադիբեկյան

Առաջին անգամ է, որ Արցախում նման քանակի կուսակցություն և թեկնածուներ են մասնակցում ընտրություններին։ Ի տարբերություն այլ երկրների՝ որտեղ մի շարք միջոցառումներ չեղարկվում են կորոնավիրուսի պատճառով, Արցախում այն չի չեղարկվի՝ համեմատաբար մեկուսացված լինելու շնորհիվ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ադիբեկյանը նշեց, որ Արցախում շփումները բավական նվազ են, միայն մեծ քաղաքներում են տեղի ունենում հանդիպումներ։

Ընտրություններին, ըստ Ադիբեկյանի, հետևում են հարցվածների մոտ 72 տոկոսը։ Հարցումը ապահովելու համար (1400 հարցվող գտնելու համար) հարցում անցկացնողները դիմել են 1800 բնակչի, մնացածը հրաժարվել են. նրանց հետաքրքիր չի, քանի որ իրենց կյանքում ոչինչ չի բերի դա։ Ընդ որում ընտրությունների ժամկետը գիտեն հարցվողների 85 տոկոսը։

«Մեզ հետաքրքիր էր՝ գիտեն բոլոր թեկնածուներին, թե՝ ոչ։ Պարզվեց՝ ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն 84 տոկոսը։ Երկրորդը Մասիս Մայիլյանն է՝ 64 տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 60 տոկոս, Աշոտ Ղուլյանը՝ 54 տոկոս, իսկ մնացածը համեստ թվեր ունեն», - ասաց սոցիոլոգը։

Հարցվածների 32 տոկոսը պատրաստ է քվեարկելու, իսկ մնացածը դեռ մտորումների մեջ են. մի խումբ էլ կա, որ ասում է՝ դա գաղտնիք է։ Այդ 32 տոկոսից 19 տոկոսը կքվեարկի Արայիկ Հարությունյանին, 9-ը՝ Մասիս Մայիլյանին։

«Համաձայն հարցումների՝ նրանք, ովքեր արդեն որոշել են, թե ում են ընտրելու, Արայիկ Հարությունյանին կտան 46 տոկոս, Մասիս Մայիլյանին 22 տոկոս, Վիտալի Բալասանյանին 8 տոկոս, Աշոտ Ղուլյանին 4 տոկոս, որոնք կտանեն ձայների 80 տոկոսը», - ներկայացրեց Ա. Ադիբեկյանը։

Իսկ արդեն կողմնորոշված ընտրողների հարցման արդյունքներից, ըստ սոցիոլոգի, պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը միափուլ հաղթանակ կտանի՝ 56.5 տոկոսով, 26.6 տոկոս կստանա Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը՝ 7.7 տոկոս, Աշոտ Ղուլյանը 4.1 տոկոս։

«Առաջատարը մնում է Արայիկ Հարությունյանը, ում հենքային ռեսուրսը բավական մեծ է։ Մենք հարցրել ենք, թե որ կուսակցությանը ձայն կտան. ամենաշատը «Ազատ Հայրենիքն» է՝ 39 տոկոս։ Նման սոցիալական, կուսակցական հենք ունենալը բավականին լուրջ է նախագահ ընտրվելու համար», - ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ Արցախում կունենանք 4-5 կուսակցությունից բաղկացած ԱԺ։

Ադիբեկյանը նշեց, որ երկփուլ նախագահական ընտրությունների հավանականությունը բավական ցածր է։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica