close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են Ստեփանակերտում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Արցախ

18 Մարտի 2020, 18:09
 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են Ստեփանակերտում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica