close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+17°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու սահմանափակումների մասին

Առողջապահություն

18 Մարտի 2020, 14:42
 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու սահմանափակումների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու սահմանափակումների մասին. հայտնում է Yerkir.am-ը։

Հիշեցնենք, որ տեղական ժամանակով 00: 00-ից, մարտի 18-ին, Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանակավորապես դադարեցված է:
Մուտքի սահմանափակումը չի տարածվում՝

  • Ռուսաստանի տարածքում մշտական կացություն իրավունք ունեցող մարդկանց վրա (մանրամասները ճշտվում են);
  • Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներների վրա;
  • Միջազգային ավտոմոբիլային երթևեկի մեջ գտնվող ավտոմեքենաների վարորդների, օդանավերի անձնակազմի, ծովային և գետային նավերի անձնակազմի, երկաթուղային միջազգային երթևեկության երթուղու և լոկոմոտիվային բրիգադների վրա;
  • պաշտոնական պատվիրակությունների անդամների և դիվանագիտական, ծառայողական, սովորական մասնավոր վիզաներ ունեցող անձանց վրա, որոնք տրվել են մերձավոր ազգականի մահվան կապակցությամբ.
  • Բացի այդ, օդային սահմանային անցակետերով տարանցիկ ուղևորափոխադրման մեջ գտնվող անձանց վրա:
Միևնույն ժամանակ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տոգանյանի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման մասին։
Հաղորդագրությունում նշվում է՝ մարտի 17-ին հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վ.Ս.Տողանյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա.Յու Ռուդենկոյի միջև:
 
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության արդի հարցեր:
 
 
Կոչ՝ Գանատահայութեան
25 Մայիսի 2020, 16:23 Կոչ՝ Գանատահայութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica