close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+27°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել

Արցախ

18 Մարտի 2020, 11:53
 Ստեփանակերտում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել:

«Մարտի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:10-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1982թ. ծնված Զ. Գ.-ն, իսկ նույն օրը ժամը 12:10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2014թ. ծնված Ն. Գ.-ն, 2017թ. ծնված Տ.Գ.-ն, 2005թ. ծնված Հ. Գ.-ն, 2007թ. ծնված Ա. Գ.-ն և 2003թ. ծնված Զ. Գ.-ն։

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- Yerkir.am-ին տեղեկացնում են ոստիկանությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica