close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ բոլոր դատարաններին այսօր բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել

Իրավունք

17 Մարտի 2020, 17:11
 ՀՀ բոլոր դատարաններին այսօր բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել

ՀՀ բոլոր դատարաններին այսօր՝ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ,  Դատական դեպարտամենտի կողմից բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Նշենք, որ այս առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար: Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և ախտահանիչ նյութերով ապահովելու գործընթացը. Yerkir.am-ին հայտնում են դեպարտամենտից:

Նշվում է՝ դատական դեպարտամենտը հորդորում է մեր քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով: 

Հավելվում է՝ դատարաններում, ըստ անհրաժեշտության, իրացվում են նաև աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունները, դրանք են՝ գրավոր ընթացակարգերը, էլեկտրոնային կապի միջոցները, հեռախոսակապը:

Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող, սոցհարթակներում ակտիվ գործունեություն ծավալող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հորդորում ենք պատշաճ զսպվածություն դրսևորել դատարանների մասին մեկնաբանություններ անելուց: Վստահեցնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտը 24 ժամյա ռեժիմով աշխատում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում դատարաններն ախտահանելու և դատարանի աշխատակիցների և մեր քաղաքացիների առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica