close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Մարությանը խորհրդակցությունից հեռացել է եւ այլեւս չի վերադարձել

Քաղաքական

17 Մարտի 2020, 10:29
 Հայկ Մարությանը խորհրդակցությունից հեռացել է եւ այլեւս չի վերադարձել

«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 16-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդակցությունից հեռացել է եւ այլեւս չի վերադարձել: Ըստ թերթի՝ կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուց հետո քաղաքապետը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ մասնակիցներից մեկն անզգուշություն է ունեցել հազալու:

Լրատվամիջոցը, մասնավորապես, գրում է. «Քաղաքապետի իպոխոնդրիկ լինելու մասին լուրեր միշտ շրջանառվել են (Իպոխոնդրիան մարդու կողմից սեփական առողջության նկատմամբ գերհոգատարությունն է): Օրեր առաջ նրա անսպասելի արձակուրդը տարբեր խոսակցությունների տեղիք տվեց:

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այդ արձակուրդից. պարզվում է՝ կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուց հետո քաղաքապետը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ մասնակիցներից մեկն անզգուշություն է ունեցել հազալու: Քաղաքապետն անմիջապես ներողություն է խնդրել և դուրս եկել սենյակից, անցել աշխատասենյակի հետևի մասում գտնվող հանգստի սենյակ, ապա հետևի դռնից դուրս եկել և չի վերադարձել: Խորհրդակցության մասնակիցները շատ են զարմացել նման պահվածքից։

Որոշ ժամանակ անց քաղաքապետը զանգել է, ասել, որ լավ չի զգում՝ տուն է գնացել, իսկ հաջորդ առավոտյան արձակուրդ են ձևակերպել: Դրանից միայն մի շաբաթ անց, անսալով համացանցի հորդորներին, քաղաքապետը հետ է եկել արձակուրդից, բայց ակնհայտ է, որ անգամ վերադարձից հետո չի երեւում եւ նրա աշխատանքն էլ տեսանելի չէ։ Միակ ակտիվությունը ցուցաբերում են քաղաքապետարանի անունից հաղորդագրություններ տարածելով, ընդ որում՝ դրանցից մեկով «մեկ պատուհանի» ծառայությունը հանեցին քաղաքապետարանի շենքից՝ տեղափոխելով Բուզանդի 1/3 շենք, եւ ֆեյսբուքյան էջերում են հաղորդագրություններ տեղադրում»:

Տեսանյութը՝ ստորև. 

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica