close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի դիմումը` ՀՀ քաղաքացիներին, ՀՀ կառավարությանը

Հասարակություն

16 Մարտի 2020, 19:40
 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի դիմումը` ՀՀ քաղաքացիներին, ՀՀ կառավարությանը

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:

Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ,  պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը,  ինչպես նաև դրա  բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:

Գնահատելով ստեղծված  կացությունը`  ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.

Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ  անելով  զգոն լինել և  չմատնվել  խուճապի:

Դիմում է ՀՀ կառավարությանը՝

պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով  ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված  աշխատանքներում և գործողություններում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

16.03.2020 թ.

Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի  մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հանդես էր եկել իրավիճակի գնահատականով և առաջարկություններով

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica