close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավալի լուր՝ Արցախից. մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին

Արցախ

14 Մարտի 2020, 17:23
 Ցավալի լուր՝ Արցախից. մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին

Ցավալի լուր՝ Արցախից. ծանր հիվանդությունից հետո 27 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը:

Yerkir.am-ին Արթուր Աղաբեկյանի հարազատները հայտնել են, որ հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Մխիթար Աղաբեկյանը ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև՝ Նիկոսիայի համալսարանում:

Չնայած երիտասարդ տարիքին՝ իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում:  Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» (2019):

Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:

Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարչի, բիզնես տաղանդով օժտված անհատականության, հավատարիմ, հոգատար ընկերոջ, ազնիվ մարդու:

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում:

2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Նա կյանքով լի երիտասարդ էր. մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վայրկյան չհուսալքվեց ու չհանձնվեց:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica