close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

14 ամսում՝ 4.400.000 $, ամսական՝ 315.000 $ պարգևավճար՝ տոտալ անհաջողությունների համար

Քաղաքական

14 Մարտի 2020, 01:05
 14 ամսում՝ 4.400.000 $, ամսական՝ 315.000 $ պարգևավճար՝ տոտալ անհաջողությունների համար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 01.10.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը: 

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված 14 ամսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը շուրջ 1.782 աշխատակիցների համար կազմել է 2.102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։ 

Ամսական քաղաքապետարանի աշխատակազմին և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150.000.000 դրամ կամ  շուրջ 315.000 $ պարգևավճար։

Թե ի՞նչ նվաճումների համար է որպես պարգևատրում ընդամենը մեկ տարում (14 ամիս) վճարվել այդ 4 միլիոն 400.000 դոլարը՝ մնում է անհայտ։ Արդեն անգամ ավելորդ ենք համարում քաղաքացիներին հիշեցնել ամառվա աղբահանության խայառակ վիճակը, չորացած այգիները, օրերով չմաքրվող բակերը, վտանգավոր վերելակները, արդեն մարդկանց հոգեկանի վրա ազդող տրանսպորտի խայտառակ պատկերը. մի խոսքով՝ այն ամենը, ինչը քաղաքացիները տեսնում և զգում են ամեն օր։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր են կրճատել՝ այս ավելի քան 4 միլիոն դոլարը գոյացնելու և պարգևատրվելու համար. քանի՞ վերելակ կարելի էր գնել այս գումարով, քանի՞ ավտոբուս՝ քաղաքացիներին ամեն օր չստորացնելու համար, քանի՞ այգի կարելի էր ծաղկեցնել, քանի՞ ընտանիքի բնակֆոնդ թարմացնել։

Վերջապես՝ ու՞ր է այս դժնդակ օրերին քաղաքապետը։ Այս արտակարգ իրավիճակում, երբ պահանջվում է ամեն վարկյան արտահերթ միջոցների ձեռնարկում և օպերատիվ կառավարում, տարբեր լուրերի համաձայն՝ նա ինքնամեկուսացվել է բոլորից։ Սակայն՝ համոզված ենք, որ վերադառնալուց հետո հերթական անգամ կստորագրի հրաման՝ նոր շռայլ պարգևատրումների մասին։

 

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica